«ԼՈՏ լեհական ավիաուղիներ» ընկերությունը հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա-Երեւան-Վարշավա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ:
Fly Egypt ավիաընկերությունը եւս հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ։ Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերն իրականացվում են հինգշաբթի եւ կիրակի: