Հնդկաստանը ծրագրում է ընթացիկ տարվա վերջում սկսել իր արտադրության «Akash 1S» հակաօդային զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing կայքը՝ նշելով, որ այդպիսով Հայաստանը կդռանա հնդկական այս ՀՕՊ հրթիռային համակարգերը գնող առաջին պետությունը։
Կայքի փոխանցմամբ Bharat Dynamics Limited (BDL) ընկերության կողմից արտադրվող «Akash 1S»-ը համարվում է «Akash» հրթիռների կատարելագործված տեսակը։ Այն իր վրա կրում է ինքնաուղղորդող գլխիկ, որը ընդարձակում է թիրախը հայտնաբերելու եւ որսալու կարողությունները։
Նաեւ նշվում է, որ Հայաստանը դեռ 2022-ին պատվիրել էր 15 «Akash» համակրգ, որոնց համար գործարքի արժողությունը կազմել էր շուրջ 720 մլն դոլար։