Ռուսաստանի Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանը, որը սահմանակից է Ուկրաինային, լքել է շուրջ 11 հազար բնակիչ, հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախօրեին Կրասնոյարուժսկի շրջանի բնակիչները լքել են իրենց բնակավայրերը։ Օպերատիվ իրավիճակի պատճառով ավելի քան 11 հազար մարդ հեռացել է»,- օգոստոսի 13-ի առավոտյան տեսաուղերձում ասել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ մոտ հազար տեղահանված բնակիչ տեղավրովել է ժամանակավոր կացարաններում։
Օգոստոսի 12-ին Գլադկովը հայտարարել էր, որ իշխանությունները սկսում են Կրասնոյարուժսկի շրջանի բնակիչների «տեղափոխությունը»՝ հավելելով, որ «տագնապալի առավոտ է» եւ «թշնամու ակտիվություն» է գրանցվել շրջանի սահմանին։ Նույն օրը երեկոյան հայտնի էր դարձել, որ իշխանությունները փակել են Կրասնոյարուժսկի շրջան տանող մուտքը։
Բնայչության տարհանում նախօրեին սկսվել էր նաեւ Կրասնոյարուժսկի շրջանի հարեւան Բելովսկի շրջանից, որտեղ օգոստոսի 11-ին ներթաձանցել էին ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։