Աֆղանստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում մեկ միլիոն թմրամոլ երեխա կա:
Աֆղանստանի սոցիալական հարցերի փոխնախարար Ղոլամ Հեյդար Ջիլանին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Քաբուլում իր ելույթում ասել է, որ ավելի քան վեց միլիոն երեխա կանգնած է թմրամոլ դառնալու վտանգի առջեւ:
«Այս խումբը ներառում է անօթեւանների, որբերի, թմրամոլների երեխաների, պատերազմի զոհերի, ներքին տեղահանված երեխաների, վերադարձած երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաների, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների եւ այլն»,- հավելել է պաշտոնյան։
Ջիլանին նշել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆղանստանում երեխաների 70 տոկոսը ենթարկվում է բռնության:
Ըստ Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովի՝ անցյալ տարի զոհված ու վիրավորված 8500 խաղաղ բնակիչներից 2019-ը եղել են երեխաներ: