Ուկրաինան շահագրգռված չէ Ռուսաստանի Կուրսկի մարզում տարածքներ գրավելով, բայց ցանկանում է պաշտպանել իր ժողովրդի կյանքը, Ռուսաստանին թույլ չտալ լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնեցկի մարզ եւ դժվարացնել ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
«Ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինան ուրիշներին պատկանողների կարիքը չունի։ Ուկրաինան շահագրգռված չէ Կուրսկի մարզում տարածքներ գրավելով։ Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդի կյանքը»,-ասել է Տիխին ճեպազրույցի ժամանակ, ում խոքերը մեջբերում է Интерфакс-Украина-ն։
Նա նշել է, որ Կուրսկի մարզի տարածքից ամռան ընթացքում ավելի քան 2 հազար հարված է հասցվել Ուկրաինայի Սումիի սահմանամերձ շրջանին, կիրառվել է 255 կառավարվող ռումբ եւ 100-ից ավելի հրթիռ։
«Ցավոք, Ուկրաինան ունեցած սպառազինությամբ չունի բավարար հնարավորություններ հեռահար հարվածներ հասցնելու համար, որպեսզի պաշտպանվի այդ ահաբեկչությունից: Այն որոշումները, որոնց մասին մենք պնդում ենք, դեռ չկան։ Ուստի անհրաժեշտություն կա Ուկրաինայի զինված ուժերի օգնությամբ ազատել այդ սահմանամերձ տարածքներն Ուկրաինային հարվածող ռուսական ռազմական կոնտինգենտներից»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Տիխին նաեւ նշել է, որ Ուկրաինան «համապատասխան նպատակներին» է հասնում Կուրսկի մարզում եւ կշարունակի դա անել, քանի որ դա անհրաժեշտ է երկրի անվտանգության եւ պաշտպանության համար։ Նա նաեւ հավելել է, որ Կուրսկի մարզում իրականացվող գործողությունը Ռուսաստանին թույլ չեն տալիս լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել Դոնբաս՝ բարդացնելով նյութատեխնիկական ապահովման աշխատանքները։
«Ուկրաինայի զինված ուժերը քաղաքակիրթ եվրոպական ռազմական ուժ է, որը լիովին հետեւում է պատերազմի օրենքներին եւ սովորույթներին, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքին: Ուկրաինայի զինված ուժերի թիրախը միայն զինվորականներն են։ Գործողության նպատակն է պահպանել մեր ժողովրդի կյանքը եւ պաշտպանել Ուկրաինայի տարածքը Ռուսաստանի Դաշնության հարձակումներից»,-ասել է Տիխին։