ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Կուրսկի մարզում Ուկրաինայի հարձակման պլանավորման կամ նախապատրաստման որեւէ ասպեկտում, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:
«Մեր դերակատարումը Ուկրաինային իրեն պաշտպանելու կարողության մեջ աջակցելն է։ Մենք շարունակում ենք կենտրոնանալ այն հարցերի վրա, որ մեր ուկրաինացի գործընկերներն ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է դա անելու համա»,-ասել է Պատելը:
Bloomberg-ը վկայակոչելով արեւմտյան հետախուզության աղբյուրներից ստացված տեղեկություններին այսօր գրել էր, որ Ուկրաինայի իշխանությունները Կուրսկի մարզում հարձակման մասին իրենց գործընկերների հետ չեն կիսվել հստակ տեղեկություններով, քանի դեռ այն մեծ թափ չէր հավաքել։
Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները քիչ հավանական են համարում, որ ուկրաինական զորքերը կկարողանան պահել ռուսական տարածքը, ասել է գործակալության աղբյուրը։
Նա նաեւ նշել է, որ ուկրաինական կողմի հարձակողական գործողությունը վճռորոշ նշանակություն ունի՝ ցույց տալու համար, որ Կիեւը կարող է մարտահրավեր նետել Կրեմլին: