Ադրբեջանի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն եւ Վրաստանի «Մարաբդա-Կարծախի» ՍՊԸ-ն (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի վրացական հատվածի օպերատոր) ստեղծել են համատեղ երկաթուղային «BTKI Railways» ՍՊԸ-ն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ նոր ձեռնարկությունը պատասխանատու կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքի շահագործման եւ կառավարման, ինչպես նաեւ դրանով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպման եւ նոր բեռների ներգրավման համար:
«Այս ձեռնարկության միջոցով Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ ջանքերը ուղղված կլինեն նաեւ տարածաշրջանային տրանսպորտային կապերի, հատկապես Միջին միջանցքի ներուժի ամրապնդմանը»,-գրում է գործակալությունը։
APA-ի փոխանցմամբ վերջերս նաեւ ավարտին է հասել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդիականացման աշխատանանքերը, որի արդյունքում գծի տարեկան թողունակությունը 1 մլն տոննայից հասցվել է 5 մլն տոննայի։