Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի կառավարությանը կոչ է արել երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։
Կոբախիձեի նման հայտարարությունը հետեւում է Ուկրաինայի նախաձեռնած «Ղրիմյան հարթակի» գագաթնաժողովին մասնակցելու համար Զուրաբիշվիլիին այսօր ուղարկված հրավերին։
Մեկնաբանելով հրավերը Վրաստանի վարչապետը նշել է․ «Կցանկանայի եւս մեկ անգամ հիշել իմ ու (Խորհրդարանի նախագահ) Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Պատերազմի մեկնարկից երկրորդ կամ երրորդ օրն էր, որտեղ Սալոմե Զուրաբիշվիլին բացեց հանդիպումը հետեւյալ խոսքերով. «Տեսեք, Զելենսկին հերոս է, իսկ դուք (նստած եք այստեղ): Այն, ինչ մեզ կոչ արեց Զուրաբիշվիլին, շատ հեշտ է հասկանալ։ Այս պատճառով, ինձ համար ամենեւին էլ զարմանալի չէ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամությունը։ Սալոմե Զուրաբիշվիլին մեզ բացահայտ կոչ էր անում բացել երկրորդ ճակատը»։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարել էր, որ երկրորդ ճակատ բացելու կչեր Թբիլիսիին հնչեցրել են ուկրաինացի քաղաքական գործիչները, վրացի ընդդիմադիրները եւ Արեւմուտքի ներկայացուցիչները։