ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները:
Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք զետեղվել են նաեւ ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ: Ցուցակները հրապարակված են ՀՀ ոստիկանության www.police.am կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:
ԿԸՀ-ն կոչ է արել ընտրողներին ծանոթանալու ցուցակներին, ստուգելու սեփական տվյալներն ընտրողների ցուցակներում՝ նախապես պարզելու իրենց ընտրական տեղամասի համարն ու տեղամասի հասցեն:
ԿԸՀ-ն հորդորել է, որ մինչեւ 2021 թվականի հունիսի 10-ը ընտրողների ցուցակներին ծանոթանալիս (անգամ՝ դիմողի անձին չառնչվող) անճշտություններ հայտնաբերելու դեպքում անճշտությունները վերացնելու համար դրանք հայտնաբերողը դիմի տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային եւ վիզաների վարչություն։