Մեծ հանդիսությամնբ մեկնարկել է Ախուրյան համայնքի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերի գազաֆիկացման ծրագիրը:
Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Առաջին փուլում կանցկացվի մայր գազատարը՝ 11 կմ երկարությամբ, երկրորդով կիարականացվի գազատար ցանցի բաշխումը, որը կմեկնարկի եւ կավարտվի 2025 թվականին:
Ծրագրի ընդհանուր արժեքը 660 միլիոն ՀՀ դրամ է, որից 55 տոկոսը պետության, 45-ը համայնքի ներդրումն է:
Բնակիչները նշում են, որ անգամ խորհրդային տարիներին տվյալ գյուղերը գազ չեն ունեցել: Ըստ նրանց, կապույտ վառելիքը կօգնի նաեւ հողօգտագործողին, քանի որ գոմաղբը չեն օգտագործի որպես վառելիք, դրանով կպարարտացնեն հողամասերը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։