Ըստ ԵՄ գրասենյակի մամուլի ծառայության՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Մեղրի։ Վիկտորինը Սյունիք է մեկնել հունիսի 1-ին։ Այցի առաջին օրը նա եղել է Գորիսում։
Մեղրիում՝ հայ-իրանական պետական սահմանին, դեսպանը հանդիպել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ԵՄ-ի կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները քննարկելու նպատակով։
Վիկտորինն ընդգծել է փոխկապակցվածությանն ուղղված առանցքային ծրագրի կարեւորությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի եւ ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են հնարավորինս արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։