Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի լույս 22-ի գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կուրսկի ատոմակայանին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկացվել է տեղի ունեցածի մասին եւ խոստացել գալ ու գնահատել իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված հանդիպմանը։
«Հակառակորդը այսօր գիշերը փորձել է հարվածներ հասցնել ատոմակայանին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացվել է, նրանք խոստանում են անձամբ գալ եւ մասնագետներ ուղարկել՝ իրավիճակը գնահատելու համար։ Հուսով եմ, որ վերջրվերջո դա կարվի նրանց կողմից»,-ասել է ՌԴ նախագահը։
Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, պատասխանելով Պուտինի համապատասխան հարցին, ասել է, որ իրավիճակը Կուրսկի ատոմակայանում այժմ «կայուն է», եւ այնտեղ «ամեն ինչ աշխատում է սովորական ռեժիմով»։
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին շատ լուրջ էր անվանել Կուրսկի ԱԷԿ-ի վնասման վտանգը։ Նա նաեւ հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ այցելել ատոմակայան՝ խոսելու ղեկավարության հետ եւ պարզելու, թե արդյոք հարձակումներ իրականացվել են դրա դեմ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ մշակվում են օգոստոսի վերջին Գրոսսիի՝ Կուրսկի ատոմակայան կատարելիք այցի տարբերակները։