Ադրբեջանի եւ Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Շավքաթ Միրզոեւը Տաշքենդում բանակցություններից եւ Բարձր միջպետական խորհրդի առաջին նիստից հետո դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել է աշխատանքային գործունեության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր, առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման գործնական գործողությունների ծրագիր, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում ամագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:
Բացի այդ, կողմերը հաստատել են մի շարք գերատեսչությունների միջոցով համագործակցության ծրագրերը: