Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի խիստ ռեժիմի թիվ 19 ուղղիչ քրեակատարողական հիմնարկը գրոհելուց հետո ռուսական հատուկջոկատայինները վնասազերծել են գաղութը գրաված չորս բանտարկյալներին եւ ազատել պատանդառված աշխատակիցներին։ Այս մասին հաղորդում է TACC-ը հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը։
«Վոլգոգրադի մարզում Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարները չորս դիպուկ կրակոցով վնասազերծել են բանտի աշխատակիցներին պատանդ վերցրած չորս բանտարկյալներին, պատանդներն ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ գրոհի մեկնարկի ու հաջող ավարտի մասին հաղորդել էին նաեւ Baza, Shot եւ Mash տելեգրամյան ալիքները։
Քրեակատարողական հիմնարկը գրաված եւ պատանդ վերցրած բանտարկյալներն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենք կապված են «Իսլամական պետության» հետ եւ վրեժխնդիր են եղել «մուսուլման եղբայրների համար», որոնք կալանավորվել են «Կրոկուսում սիթի հոլլում» ահաբեկչություն իրականացնելու պատճառով։