Օգոստոսին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին։ Այս մասին APA գործակալության հարցմանը ի պատասխան աել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Անցկացվել են անհատական հանդիպումներ կալանավորների հետ եւ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։
APA-ի հրապարակման մեջ այլ մանրամասներ չեն նշվում, չի նշվում նաեւ ԿՄԽԿ-ի կալանավորներին այցելության ժամանակահատվածը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո գերեւարվել է 16 անձ, որոնց թվում են եղել նաեւ արցախցի 8 պաշտոնյաներ․ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Բաքուն նրանց մեղադրում է այսպես կոչված «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նմանատիպ այլ ծանր հոդվածներով։