Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: Այս մասին հայտարարում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված եւ ընթացիկ աշխատանքների մանրամասները: