Օգոստոսի 31-ի դրությամբ ԵՄ երկրներն իրենց տարածքում կպատրաստեն 60 հազար ուկրաինացի զինվորական։ Նման տվյալները լրագրողներին Բրյուսելում ներկայացրել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Հիչլերը։
«Վաղը մենք կհասնենք որոնք ԵՄ-ում վերապատրաստում անցնող ուկրաինացի զինվորականների 60 հազար թիրախային ցուցանիշին»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչեւ տարեվերջ Գերմանիայում վերապատրաստում կանցնի Ուկրաինայից 10 հազար զինվորական։
Ավելի վաղ ԵՄ երկրների պաշտպանության նախարարենրի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելն էլ հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստ է 60 հազարի եւ ավելիի հասցնել ԵՄ տարածքում պատրաստություններ անցնող ուկրաինացի զինվորականների թիվը։
«Մենք կքննարկենք, թե ինչպես ընդլայնել ուկրաինացի զինվորականների պատրաստվածությունը։ Նպատակը 60 հազարին պատրաստելն էր, այժմ մենք այն կավելացնենք, եւ թե որքան այդ մասին ավելի ուշ կասեմ։ Սա Եվրամիության ամենաարդյունավետ ուսումնական առաքելությունն է»,- ասել է Բորելը՝ ընդգծելով, որ եվրոպացի հրահանգիչների Ուկրաինա ուղարկելու հարցը ներկայումս ԵՄ օրակարգում չկա։
Հոկտեմբերին ավարտվում է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մեկնարկած Ուկրաինայի համար ԵՄ ռազմական ուսումնական առաքելության (EUMAM Ukraine) մանդատը, որը Բրյուսելը մտադիր է երկարաձգել։ Այս առաքելությանը մասնակցում են ԵՄ 24 երկրներ։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ի կողմից պատրաստված զինվորականների մի մասը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզ ներխուժմանը։