Հայաստանը նախօրեին՝ օգոստոսի 30-ին, Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված հոդվածներով ու ձեւակերպումներով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Խաղաղության համաձայնագրի նախագծում կա 17 հոդված: 13-ը, ներառյալ՝ նախաբանը, լիարժեք համաձայնեցված են: Եվս երեք հոդված մեկից ավելի նախադասությունից է, բառապաշարի մեծ մասը համաձայնեցված է: Մեր առաջարկի էությունը հետեւյալն է՝ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձեւակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր: Ինչու ենք մենք դա հնարավոր համարում, որովհետեւ, ըստ էության, այնտեղ արձանագրված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջևեւ խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները: Այսպես թե այնպես, մենք կամ երբեւէ որեւէ մեկը չի կարող ունենալ խաղաղության կամ որեւէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի։ Առաջարկը ներկայացվել է Բաքվին երեկ՝ օգոստոսի 30-ին», -ասել ՀՀ վարչապետը: