Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում ավելի քան 100 միլիոն աշխատող մարդ չքավոր է դարձել:
ՄԱԿ-ին առընթեր Աշխատանքի միջազգային կազմակերպությունն իր վերջին զեկույցում նախազգուշացրել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով աշխատավորների համար ստեղծված ծանր պայմանների մասին՝ նշելով, որ մինչեւ 2023 թվականը նախակորոնավիրուսային վիճակը դեռ պահպանվելու է:
Ընդ որում, Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, 2021 թվականին ուրվագծվող տնտեսական աճի հեռանկարները դեռ հեռու են կայուն համարվելուց։