Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգային՝ նախօրեին այդ պաշտոնում նշանակվելու համար։
«Անհամբեր սպասում եմ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման գործում մեր ներգրավվածությանը եւ համագործակցությանը»,-X-ի էջում գրել է Միրզոյանը։
Արտգործնախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբային տարիներ շարունակ կառուցողական համագործակցության համար եւ հաջողություն մաղթել:
Ուկրաինայի Գերագույն Ռադան նախօրեին հաստատեց Կուլեբայի հրաժարականը, իսկ ժամեր անց արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակեց Անդրեյ Սիբիգային, ում թեկնածությունը ավելի վաղ առաջադրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։