Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոեւը այցելել են Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքեր եւ ստուգել մարտական պատրաստությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության տեքստում նշվում է, որ Հասանովին զեկուցվել է ստորաբաժանումներում բարձր մակարդակով շուրջօրյա մարտական հերթապահություն կազմակերպման է եւ ամենօրյա ռեժիմի կանոններով շարունակական ծառայություն իրականացման մասին։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ եւ, ըստ հաղորդագրության, բարձր է գնահատել զինծառայողների մարտական եւ հոգեբանական պատրաստվածությունը։
«Գեներալ-գնդապետ Զ.Հասանովը համապատասխան անձանց առջեւ դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու եւ զգոնությունը բարձրացնելու համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։