Ռուսաստանում ավարտվել են շրջանային ընտրությունները։ Երկրամասերի, մարզերի ուշրջանների ղեկավարները մնացել են իրենց պաշտոնին։ Միեւնույն ժամանակ շրջաններիներկայացուցչական մարմիններում մեծամասնություն կազմել են «Եդինայա Ռոսիա»-իներկայացուցիչները։
Ռուսաստանի միասնական քվեարկության օրը քաղաքացիները ընտրել են 21 երկրամասերիղեկավարնեի։ Դրանցից քսանում հաղթել են «Եդինայա Ռոսիայի» թեկնածուները, մեկում՝Անդրբայկալյան երկրամասում՝ ինքնաառաջադրված թեկնածուն (նա «Եդինայա Ռոսիայից» հակառակորդ չի ունեցել):
Խաբարովսկի երկրամասում, որտեղ Ռուսաստանի ժողովրդա—ազատական կուսակցությունըիշխել էր մի քանի տարի, կրկին հաղթել է «Եդինայա Ռոսիա»-ի անդամ Դմիտրի Դեմեշինը, որը ստացել է ձայների 81%-ը։ Ռուսաստանի ժողովրդա—ազատական կուսակցությունը չիառաջադրել սեփական թեկնածուն եւ պաշտպանել է Դեմեշինին։
Խանտի—Մանսիյսկի ինքնավար օկրուգում եւ Ինգուշեթիայի Հանրապետության ղեկավարներնէլ ընտրվել են խորհրդարանական պատգամավորների կողմից: ՌԴ նախագահիառաջարկած երեք թեկնածուներից երկու շրջանների պատգամավորներն էլ ընտրել են«Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչներին։
«Եդինայա Ռոսիա»-ն մեծամասնություն կունենա նաեւ բոլոր 11 շրջաններիխորհրդարաններում, որտեղ անցկացվել են համապատասխան ընտրությունները։
Մոսկվայի քաղաքային դումայի բոլոր 45 մանդատները բաժին են ընկնում Մոսկվայիիշխանությունների կողմից ծրագրված թեկնածուներին, նշել է «Мосвыборы» տելեգրամյանալիքը, որը հետեւել է մայրաքաղաքում ընթացած նախընտրական քարոզարշավին։
Խաբարովսկի երկրամասի Դումայում, որտեղ Ռուսաստանի ժողովրդա—ազատականկուսակցությունը մեծամասնություն ուներ 2019 թվականից, այժմ կգերակայի «ԵդինայաՌոսիա»-ն։ Երկրում իշխող կուսակցությունը ստացել է ցուցակների ավելի քան 45%-ը և 24 տեղանոց դումայում զբաղեցնելու է առնվազն 18-ը:
Խակասիայի, Բրյանսկի և Ռոստովի շրջաններում տարբեր պատճառներով հրաժարականտվածներին փոխարինելու համար ընտրվել են Պետդումայի պատգամավորներ։ Թափուրմանդատները ստացել են համապատասխանաբար էներգետիկայի նախկին նախարարՆիկոլայ Շուլգինովը, սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինը և նախկինփոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։ Վերջին երկուսը «Եդինայա Ռոսիա»-իներկայացուցիչներ են։
Ընտրատեղամասերում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Բրյանսկի մարզում՝69,2%։ Ամենացածրը Խաբարովսկի երկրամասում՝ 32,9%։
Մոսկվայում քվեարկել են ընտրողների մոտ 41%-ը։ Նրանցից շատերը՝ 95,5%-ըքվեարկությանը մասնակցել են հեռավար մեթոդով։