Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Խծաբերդում գերեվարված 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։
Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Հրաչ Արզումանի Ավակյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանը ու եւս 12 հայ զինծառայող մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու եւ ահաբեկչության մեջ՝ հրազենի եւ որպես զենք կիրառվող առարկաների օգտագործմամբ:
Ոչ պաշտոնական տվյալներով մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող․ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։