Ռուսաստանն ու Ուկրաինան հստակ պայմանավորվածություններ չեն ունեցել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով TACC-ի համապատասխան հարցին։
«Հստակ պայմանավորվածություններ չեն եղել», — ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այն հայտարարությունը, որ Թուրքիան ժամանակին առաջարկել էր հրաժարվել էներգետիկ օբյեկտների եւ քաղաքացիական նավատորմի վրա հարձակումներից, որին համաձայնել էր Մոսկվան, սակայն մերժել էր Կիեւը։
«Այժմ դժվար է պատկերացնել Կուրսկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին ինչ-որ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը»,- հավելել է Պեսկովը։