Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Երեւանյան երկխոսություններ» միջազգային համաժողովին ունեցած ելույթում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը աշխարհին հետաքրքիր են որպես միասնական Հարավային Կովկաս։
«Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, իրական հնարավորություն ունենք փակելու թշնամության էջը այս տարածաշրջանում եւ բացելու կայունության եւ խաղաղության դարաշրջան։ Ես կարծում եմ, որ սա շահավետ կլինի բոլորիս համար։ Դրանից կշահենք ոչ միայն մենք երեքս, այլ նաեւ մեր հարեւանները, ավելի մեծ տարածաշրջանը եւ բոլոր խաղացողներն ու ազգերը ամբողջ աշխարհում: Մենք իսկապես խաչմերուկի վրա ենք եւ պետք է ընտրություն կատարենք։ Մենք՝ Հայաստանում, որոշել ենք եւ ընտրել ենք խաղաղության օրակարգը, քանի որ հավատում ենք խաղաղության օգուտներին, բայց ինչպես յուրաքանչյուրը կարող է ենթադրել, որ դա շատ նման է պարելու։ Ես իսկապես սիրում եմ կրկնել սա. դու չես կարող մենակ պարել, քեզ պետք է, որ մյուս զուգընկերը պատրաստակամ լինի քեզ հետ պարելու: Այսպիսով, սա ընտրություն է, որը պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, նաեւ Վրաստանը, եւ Ադրբեջանը»,-ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաեւ հավելել, որ բարեբախտաբար, Հայաստանը շատ լավ եւ եղբայրական հարաբերություններ ունի Վրաստանի հետ, բայց նաեւ սպասում է խաղաղության եւ կայունության հաստատմանը Ադրբեջանի հետ։
«Մենք նկատում ենք, որ մենք այստեղ՝ Հարավային Կովկասում, հետաքրքիր ենք մնացած աշխարհին, երբ համագործակցում ենք եւ, իհարկե, կարող ենք գոյատեւել մասնատված լինելով, կարող ենք ինչ-որ կերպ գոյատեւել առանձին: Մենք այստեղ գոյատեւում ենք մի քանի հազար տարի եւ հուսով եմ, որ մի երկու հազար տարի էլ կշարունակենք ապրել որպես ազատ ազգ, բայց երբ միասնական լինենք, երբ համագործակցենք, գոնե երբ համագործակցության եւ հանդուրժողականության որոշակի միջավայր ունենանք այստեղ՝ Հարավային Կովկասում, ապա մնացած աշխարհի հետաքրքրությունը, Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ կլինի»,-ասել է Միրզոյանը ելույթի եզրափակիչ հատվածում։