Հունգարիայի Եվրամիության նախագահության ժամանակահատվածում Հայաստանը Եվրոպական խաղաղության կառույցներից 10 մլն դոլարի օգնություն է ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարացի նախարարը իր գրառման մեջ ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերություններում գրանցված մի շարք առաջընթացներ, որոնք սկսվել են Բուդապեշտի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։
Ըստ Սիյարտոի գրառման նախորդ տարի ռեկորդային է եղել առեւտրաշրաջանառությունը, իսկ ընթացիկ տարվա հուլիսից երկրների միջեւ մեկնարկել են ուղիղ ավիաչվերթները։
«Շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե եւ մենք կսկսենք համագործակցությունը ատոմային էներգիայի ոլորտում»,-գրել է Հունգարիայի ԱԳ նախարարը։
Նա նաեւ նշել է, որ նոյեմբերին կհաստատվի Հայաստան-Եվրամիություն գործընկերության ժամանակացույցը
«Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկեց նախօրեին, եւ մեր ներկայացուցչության ընթացքում նոյեմբերին կհաստատենք նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության [ընդլայնման] ժամանակացույցը»,-ասվում է Սիյարտոի գրառման մեջ։
Բացի այդ նախարարը նաեւ ընդգծում է, որ Հունգարիան եւ Հայաստանը կվերաբացեն իրենց դեսպանատները։