Ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչության՝ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում:
ԱԳ նախարարի տեղակալներից ամենաերկարը պաշտոնավարում է Արտակ Ապիտոնյանը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2018-ի դեկտեմբերի 28-ին։
ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը նաեւ հերքել է լուրերը, որոնց համաձայն՝ ՀՀ փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղեւոնդյանը ազատման դիմում են գրել: Նա նշել է, որ այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները: