Կիեւին զենք մատակարարելու Արեւմուտքի վերջին որոշումները միայն հաստատում են Ռուսաստանի համար Ուկրաինայի դեմ պատերազմի անհրաժեշտությունն ու այլընտրանքի բացակայությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, եթե Արեւմուտքը թույլ տա Կիեւին հեռահար զենքեր կրակել ռուսական տարածքի վրա։
«[Պատասխանը] համապատասխան կլինի, ամեն տեղ պետք չէ որեւէ պատասխան ակնկալել։ Այս բոլոր գործողությունների պատասխանը հատուկ ռազմական գործողությունն է։ Եվ յուրաքանչյուր նման որոշում, որն ընդունվում է կոլեկտիվ Արեւմուտքի կողմից, այնուհետեւ վերագրվում Ուկրաինային, լրացուցիչ հաստատում է հատուկ ռազմական գործողության հիմնավորվածության, անհրաժեշտության եւ այլընտրանքի բացակայության մասին»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։