Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել ոչ թե 13 այլ 16 հոդվածից բաղկացած խաղաղության պայմանագիր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ելույթի սկզբում կրկին բացատրել է, որ կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ պաշտոնապես համաձայնեցված են։
«Խաղաղության պայմանագրի նախագծում նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրը ամբողջությամբ համաձայնեցված է, եւ եւս երեք հոդված մասնակի է համափայնեցված, այսինքն հոդվածում կա մասեր, կան նախադասություններ որոնք համաձայնեցված են, կա նախադասություն, որ համաձայնեցված չէ։ Կա եւս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ»,-նշել է Փաշինյանը։
Հաջորդիվ նա ընդգծել է, որ Երեւանը առաջարկում է ստորագրել համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը։
«Մենք ասում ենք այն ամենը ինչ համաձայնեցված է, որը ըստ էության անդրադառնում է առանցքային անկյունաքարային բովանադակության, երկու պետությունների հիմնարար սկզբունքներին, եկեք դա ստորագրենք, եւ շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը»,-ասել է ՀՀ վարչապետը։
«Մենք չենք առաջարկում 13 հոդվաշանոց խաղաղության պայմանագիր, մենք առաջարկում են 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր։ Եվ մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք բովանադակություն եւ կարող ենք ասել, որ երեք հոդվածի համար էտ բովանդակությունը ի սկզբանեի հետ մասամբ է համաձայնեցված մնացածը ամբողջությամբ։ Այսինքն 13 պլյուս 3՝ այսինքն 16 հոդվածով պայմանագիր»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։