Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությանը նոր թափ է հաղորդվում: Երկրի իշխանությունները հակահայկական դրույթների շրջանառման եւ ամրապնդման համար ոչ մի միջոցից չեն խորշում:
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի արեւելյան Էրզրում (Կարին) քաղաքում «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5 միլիոն դոլար նվիրատվություն է կատարել:
Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքման հայտնել է, որ նման կերպ իրենք նպատակ են հետապնդում աշխարհին պատմելու 1918-ից առաջ հայերի կատարած «դաժանությունների» մասին:
Նախատեսվում է, որ նոր հաստատությունը կունենա երկու բաժին՝ թանգարան եւ գրադարան: