«Ալիք Մեդիան» նախորդիվ հրապարակում էր պատրաստել բազմազավակ Դիանա Ղարիբյանի ընտանիքի մասին։ Տիկին Դիանան դերձակ է, երկար տարիներ կարուձեւով է զբաղվել Արցախում։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից բռնի տեղահանվելուց, Արարատի մարզի Մասիս քաղաքում հաստատվելուց հետո էլեկտրական վառարան, կարի մեքենա չունենալու պատճառով չէր կարողանում շարունակել իր գործը:
Մեր հրապարակումից հետո բարերարները երկու կարի մեքենա են նվիրել Դիանա Ղարիբյանին։ Հիմա նա փոքրիկ բիզնես է հիմնել, ֆեյսբուքյան էջ բացել եւ անկողնային պարագաների պատվերներ է ընդունում, զգեստներ է կարում եւ ձեւափոխում։
Դիանա Ղարիբյանի 9-հոգանոց ընտանիքում սոցիալական խնդիրները, այնուամենայնիվ, դեռ շատ են. դրանց կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։