Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Այս մասին հայտնում է Հայատանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության նախարարները կարեւորել են երկու երկրների միջեւ բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։
Պապիկյանն ու Ցզյունին նաեւ ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջեւ։
Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: