ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում:
Զայնետդինովը տեղեկացրել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքները նախապատրաստելու համար։ Դրանք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձեւավորում են նախատեսում:
«Զորավարժությունների ընթացքում երկու փուլով գործնական գործողություններ կմշակվեն զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի եւ որոնող շների կիրառմամբ»,- ասել է նա:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: