Թուրքիայի պետական TRThaber գործակալության ռուսական բաժնի տելեգրամյան էջը տեղեկություն է հրապարակել Թուրքիայից Ադրբեջան ուղարկված հերթական մարդասիրական օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6000 զինծառայողների երեխաների համար»:
Հրապարակումից քիչ անց թուրքական լրատվամիջոցը փոփոխություն է կատարել լուրի տեքստում՝ ավելացնելով նաեւ «վիրավոր» բառը․ «զոհված եւ վիրավոր 6000 զինծառայող»։
Մինչդեռ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ արցախյան վերջին պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող: