Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
ՀՀ Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Հաղորդվում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետեւ քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով՝ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով: