Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամավճարն Իրանը հարավկորեական բանկում իր ֆինանսական ռեսուրսներից գումար հանելու եւ Սեուլում ՄԱԿ-ի հաշվեհամարին փոխանցելու գործընթացը կարգավորվել է, եւ շուտով վճարումը կկատարվի:
ՄԱԿ-ում խոստացել են այսուհետեւ հետեւողական լինել դրամական փոխանցումների հետ կապված արտոնագրերի վերահսկողության հարցում:
Սաիդ Խաթիբզադեն ՄԱԿ-ում Իրանի ձայնի իրավունքի կասեցման վերաբերյալ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ էլ ժամանակին է վճարել իր անդամավճարները ՄԱԿ-ին, իսկ անցած տարվա ուշացումը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ն արգելափակել էր վճարման եղանակը:
Ավելի վաղ Միավորված ազգերի կազմակեպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին հորդորել էր ՄԱԿ-ի տարեկան անդամավճարների պարտքն ուշացնելու համար Իրանին եւ 9 այլ երկրի զրկել քվեարկելու իրավունքից: