Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոն որոշում է ընդունել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել ադրբեջանական թողարկման «Ադրբեջան-2020» փոստային նամականիշները։
Մասնագետների եզրակացությամբ՝ նամականիշները հակասում են Միության կոնվենցիայի եւ Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։
ՀՓՄ տնօրենությունը փաստի վերաբերյալ բողոք հղած հայկական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի նկատմամբ ընդունված վերոնշյալ որոշման մասին։
Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության պատվերով թողարկված փոստային նամականիշները հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն եւ այլատյացություն են պարունակում։
Համաշխարհային փոստային միությունը Ադրբեջանին հորդորել է վերանայել նամականիշների թողարկումը։