Աթենքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստում Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվել է համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ։
«Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025 թվականների ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից»,- նշված է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է նաեւ, որ ՄԱԿ ԶՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը 2022-ին կանցկացվի Հայաստանում։