Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ուղերձում մասնավորապես ասվում է․
Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաեւ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն եւ բարեկեցություն։
Այսօր ավելի վաղ շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը, որտեղ նշվում էր, որ «Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի եւ նրա եղբայրական ժողովրդի կողքին», ինչպես երկու երկրներին «պատգամվել է ընդհանուր հերոսական պատմությամբ»։
«Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի եւ աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի եւ բարգավաճման»,- ասված է ուղերձում: Դրանում նաեւ համոզմունք է հայտնվում, որ երկու երկրների «դաշնակցային փոխգործակցության եւ բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին եւ շահերին»: