Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Ուղերձներում վարչապետը Հայաստանի կառավարության, իր եւ ժողովրդի անունից ցավակցել է զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու համբերություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
«Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը ցավակցություն է հայտնում բարեկամ Իրանին»,- ասվում է ուղերձում։
Սեպտեմբերի 21-ին Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ըստ իրանական լրատվամիջոցների, զոհվել է առնվազն 51 մարդ, վիրավորվել՝ 17-ը։