Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սրա մասին հայտնում է թուրքական Hürriyet գործակալությունը՝ նշելով, որ հանդիպումը կկայանա Թուրքիայի ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության եւ գլխավոր հյուպատոսության «Թյուրքեւի» անունը կրող շենքում։
Սպասվում է, որ Էրդողանը «Թյուրքեւիում» հանդիպումներ կանցկացնի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ։