Բրիտանական The Times պարբերականը գրում է, որ «Հաղթանակի ծրագիրը», որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բերել է ԱՄՆ՝ նախագահ Ջո Բայդենին ներկայացնելու համար, բաղկացած է չորս հիմնական կետերից։
Ըստ պարբերականի ծրագրի՝ առանցքային կետերն են․
- Արեւմուտքից անվտանգության երաշխիքների հայցում, որը նույն տեսքը կունենա, ինչ ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը։
- Ռուսաստանի Կուրսկի մարզ ներխուժման շարունակականություն՝ որպես բանակցային գործընթացում դիրքերի ամրապնդման գրավական։
- Ժամանակակից «հատուկ» զինատեսակների տրամադրման հայցում։
- Ուկրաինայի ավերված տնտեսության վերականգնման համար ֆինանսական օգնության տրամադրում։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրի ամբողջական մանրամասները չի հրապարակի մինչեւ հինգշաբթի օրը Բայդենի հետ հանդիպումը։ Նա նաեւ հավելել էր, որ մտադիր է ծրագիրը ներկայացնել նախագահի երկու թեկնածուներին՝ Դոնալդ Թրամփին եւ Քամալա Հարիսին, հիշեցնում է The Times-ը։
Ավելի վաղ Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Կիեւի «Հաղթանակի ծրագիրը» բաղկացած է հինգ կետից։ «Չորսն այն է, ինչ մեզ պետք է, իսկ մեկը՝ պատերազմից հետոյի մասին է»,- ասել էր նա։