Լիբանանի հարավում բնակեցված շրջանների ուղղությամբ իսրայելական օդուժի հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 727-ի։ Սրա մասին ասվում է հանրապետության առողջապահության նախարարության տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ բազմաթիվ տուժածներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ Զոհերի թիվը կարող է աճել, իսկ վիրավորների թվում կան կանայք եւ երեխաներ։
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ շուրջ 150 ավիացիոն հարված է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որոնք ուղղված են եղել «Հըզբոլլահ» շիայական շարժման դեմ։