Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Փոլադ Բյուլբյուլ օղլուին հետ է կանչել Ռուսաստանում հանրապետության դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Ադրբեջանի նախագահականի կայքում։
«Փոլադ Բյուլբյուլ օղլիին հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է փաստաթղթում։
Դրանում չի նշվում, թե ով է լինելու հաջորդ դեսպանը։
Բյուլբյուլ օղլուն սեպտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Միլլի Մեջլիսի պատգամավոր։