Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կշարունակի Ուկրաինայի հարցում իր դիրքորոշումն հստակեցնել Իրանի հետ շփումներում։
Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հայտարարությունները, թե պատրաստ է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։
«Սա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է: Մենք կշարունակենք մեր իրանցի ընկերներին բացատրել մեր դիրքորոշումը եւ այն ամենը, ինչ կապված է Ուկրաինայի շուրջ այս հակամարտության հետ։ Մեր համագործակցությունը [Իրանի հետ] շատ դրական է զարգանում տարբեր ոլորտներում։ Հուսով ենք, որ այս փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել»,- ասել է խոսնակը:
Ուկրաինայի վերաբերյալ Պեզեշկիանի խոսքերն ավելի վաղ հայտնել էր բրիտանական The Guardian-ը։ Գործակալության տվյալներով՝ Իրանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Թեհրանը «երբեք հավանություն չի տվել Ուկրաինայի տարածքի նկատմամբ ագրեսիային»։