Ռուսաստանի Դաշնության Նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ։
ՌԴ արտգործնախարարության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նշվում է,որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արեւելքին՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում եւ հարավային Լիբանանում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վրա։
«Միեւնույն ժամանակ հաստատվել է Մոսկվայի եւ Բաքվի հանձնառությունը՝ շարունակելու սերտ արտաքին քաղաքական համակարգումը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։