ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ ուղեւորություններն այսուհետ կիրականացվեն առանց սահմանափակումների։ Կորոնավիրուսով պայմանավորված ուղեւորության սահմանափակումները կհանվեն Ճապոնիայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Ավստրալիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի եւ Թաիլանդի համար։
Թուրքիան նախկինի պես կմնա ռիսկային երկրների ցանկում։ ԵՄ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս «նարնջագույն» երկրների ցանկում ներառված Թուրքիա մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Թուրքիայից Եվրոպա կարող են մեկնել միայն եվրոպական երկրների քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունեցող անձինք։ Բացառություն է արվում միայն ծայրահեղ կարեւոր ու անհետաձգելի ուղեւորությունների համար։
ԵՄ-ն մտադիր է նաեւ Թուրքիայի քաղաքացիների համար շրջանառության մեջ դնել «Քովիդի ճամփորդության վկայագիրը», որով կհեշտացվեն ուղեւորությունները դեպի Եվրոպա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով երկու անգամ պատվաստված, վերջին 6 ամսում քովիդով վարակված կամ վերջին 48 ժամվա ընթացքում հանձնված թեստի բացասական արդյունքներ ունեցող քաղաքացիները կկարողանան անարգել մեկնել Եվրոպա՝ անկախ Թուրքիայում կորոնավիրուսի ընդհանուր վիճակից։