ԱՄՆ Պետդեպը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան։
Սա Պետքարտուղարության ներկայացուցչի առաջին այցն է Արցախյան վերջին պատերազմից հետո։
Պետքարտուղարի օգնականը առաջինը կայցելի Վրաստան։ «Ռիքերը Վրաստանում կհանդիպի կառավարության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասված է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Նման հանդիպումներ տեղի կունենան Հայաստանում եւ Ադրբեջանում, որտեղ դիվանագետը կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: