Ռուսական բանակը հասել է ուկրաինական Ուգլեդար քաղաքի կենտրոն, որը համարվում էր Ուկրաինայի զինված ուժերի կարեւոր եւ ամրացված ամրացված հենակետը հարավային Դոնբասում։ Սրա մասին ուկրաինական հեռուստաալիքների եթերում հայտարարել է Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նա քաղաքում տիրող իրավիճակը «չափազանց ծանր» է որակել։
Միեւնույն ժամանակ պատերազմը լուսաբանող ռուսական տելեգրամյան ալիքները սկսել են տեսանյութեր տարածել, որոնցում երեւում է, թե ինչպես են ռուս զինվորականները Ռուսաստանի դրոշները տեղադրում Ուգլեդարի տարբեր հատվածներում:
«Meduza»-ի իրականացրած տեսանյութերի աշխարհագրական դիրքերի վերլուծության համաձայն՝ ռուսական դրոշները տեղադրվել են քաղաքի արեւելյան, հյուսիսային, արեւմտյան եւ կենտրոնական հատվածներում։ Նման տեսանյութերը սովորաբար տարածվում են՝ ապացուցելու համար, որ քաղաքը գրավվել է։
Ռուսական որոշ տելեգրամյան ալիքներ ենթադրում են, որ ուկրաինական զորքերը շարունակում են մնալ քաղաքի որոշ հատվածներում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել քաղաքի գրավման մասին։
Սեպտեմբերի վերջին ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ շրջապատել էին Ուգլեդարը։ Ուկրաինայի զինված ուժերի հիմնական մասը այդ ընթացքում արդեն լքել էր քաղաքը։