Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է լուծել հումանիտար խնդիրները, որոնց թվում գերիների ազատ արձակման հարցը:
Ստանոն անդրադարձել է նաեւ նախօրեին Քարվաճառում ավտոբուսի՝ ականի վրա պայթյունի դեպքին, որի հետեւանքով ադրբեջանցի լրագրողներ էին զոհվել:
«Ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն: Պետք է փոխանակվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվրամիությունն աջակցում է ականապատման արգելքին եւ հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, այդ թվում գերիների ազատ արձակման հարցը»,- նշել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը թվիթերյան իր գրառման մեջ: